Աբաս Քյառոսթամի.«Թյուրըմբռնումը դարի ամենամեծ հիվանդությունն է»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 14, 2011 22:49

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Աբաս Քյառոսթամիի բոլոր ֆիլմերի առանցքում թյուրըմբռնումն է:  Այդ մասին այսօր հայտարարեց ինքը` ռեժիսորը:

«Թյուրըմբռնումը ես հայտարարեցի մեր դարի ամենամեծ հիվանդությունը,- ասում է նա,- Թյուրըմբռնումը վախի պատճառ է: Մի անգամ ֆիլմիս դիտումից հետո մի տարեց ամուսնական զույգ մոտեցավ ինձ: Տղամարդն ասաց, թե ֆիլմից հետո հասկացել են, որ իրար չեն հասկանում»:

Քյառոսթամին ասաց, որ ինքն էլ չգիտի այն հարցի պատասխանը, թե ինչու  են տղամարդու և կնոջ հայացքները տարբեր: Նա պատմեց, որ երբ ֆիլմի սցենարն ուղարկել է գլխավոր դերակատար Ջուլիետ Բինոշին, վերջինս ասել է, որ դա հենց իր և իր ընկերոջ հարաբերությունների մասին է:

Քիառոսթամին ասում է, որ ռեժիսորն, ըստ էության, հանդիսատեսին պարտադրում է իրականության սեփական ընկալումը: Ըստ նրա՝ չկա օբյեկտիվ իրականություն. «Ամեն ինչ կախված է սուբյեկտիվ ընկալումներից»:

«Վավերացված պատճեն» ֆիլմը, որով բացվեց փառատոնը, առաջին կինոնկարն է, որը հեղինակը չի նկարելհայրենիքում` Իրանում: Հաջորդ ֆիլմը նա պատրաստվում է նկարել Ճապոնիայում. այն եռակողմ սիրո մասին է:

Քյառոստամին սովորել է Թեհրանի գեղարվեստի դպրոցում և դրամ վաստակելու համար` զուգահեռաբար աշխատել է տարբեր տեղերում: Նա ֆիլմեր սկսել է նկարել 1969թ.:

Ռեժիսորը Հայաստանում երրորդ անգամ և իրեն զգում է ասես հայրենիքում: «Յուրահատուկ վայր է,- ասում է նա,- այստեղ հանդիպում եմ  ընկերներիս ու չեմ զգում , որ իմ երկրից հեռու եմ»:

 

 

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply