Ձերբակալությունների ալիքը վերսկսվել է Թուրքիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 5, 2009 13:57
Թուրքիայի Ոստիկանությունը «Էրգենեքոն» ահաբեկչական ցանցի դեմ պայքարի շրջանակում ձերբակալել է 20 մարդու, որոնցից 10-ը Զինված ուժերում ծառայող սպաներ են: Ըստ լրատվամիջոցների` ձերբակալությունները կատարվել են 5 նահանգներում որոնողահետախուզական աշխատանքների արդյունքում: Ձերբակալված 10 սպաներն աշխատում են Անկարայի զինվորական հիվանդանոցներից մեկում: «Էրգենեքոն»-ի անդամները մեղադրվում են երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու, վարչապետ Էրդողանի դեմ մահափորձ կատարելու մեջ: Ահաբեկչական ցանցի անդամներից 140-ը ձերբակալված են: Նրանց թվում են լրագրողներ, պաշտոնաթող գեներալներ, իրավաբաններ ու առաջատար բուհերի դասախոսներ:
CNN-Turk, Zaman






Facebook
Tweet This
Email This Post
