“Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում”

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | July 14, 2011 21:11

Հուլիսի 15-ին, ժամը 11:00-13:00 ‘Անի հյուրանոցում” Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա կլոր սեղան`  “Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում”  թեմայով, որին կմասնակցեն Երևանի տարբեր բժշկական հաստատություններ ներկայացնող բժիշկներ, մասնավորապես` մանկաբարձ-գինեկոլոգներ, ինչպես նաև` բժիշկ-փորձագետներ Գյումրիից և Վանաձորից:

Հանդիպման ընթացքում կներկայացվի “Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում”   ծրագրի շրջանակներում Գյումրի և Վանաձոր քաղաքներում անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման ուղղությամբ  իրականացվող աշխատանքները:

Կլոր սեղան-քննարկման վերջում` հարց ու պատասխանի փուլում, կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր, որոնց թվում նաև` բուժ. հաստատություններում հղիության դեղորայքային ընդհատման հստակ գնի սահմանումը, դեղատներում հղիությունը ընդհատող դեղամիջոցների` միմիայն բժիշկի կողմից դուրս գրված դեղատոմսի առկայության դեպքում վաճառքի իրականացման անհրաժեշտության խնդիրը, և այլն:

 

Կանանց իրավունքների կենտրոն

 

 

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply