Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 14, 2011 20:11

Երևանում այսօր գումարվել է Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի պլենար նիստը, որին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

Պլենար նիստի բացման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարը, ինչպես երկրում համապատասխան կառույցների ու համակարգերի զարգացման, այնպես էլ միջազգային նախաձեռնություններին ակտիվ մասնակցության տեսանկյունից: Այս առումով շատ կարևոր է ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի դերը: Էգմոնտ խմբում ներկայացված յուրաքանչյուր երկրում մեծ ջանքեր են գործադրվում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի կատարելագործման ուղղությամբ, Հայաստանը ևս այդ ուղղությամբ շարունակական ու հետևողական քայլեր է ձեռնարկում:

Հուլիսի 11-ին Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խումբն իր աշխատանքներ էր սկսել Երևանում` Էգմոնտ խմբի կոմիտեի նիստի գումարմամբ:

Հուլիսի 12-ին Էգմոնտ խմբին անդամակցող շուրջ 30 երկրների միջ¨ ստորագրվել են ֆինանսական հետախուզության մարմինների միջ¨ փողերի լվացման ¨ ահաբեկչության ֆիանանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ 50-ից ավել փոխըմբռնման հուշագրեր:

Էգմոնտ խումբը (www.egmontgroup.org) ստեղծվել է 1995 թ-ին` նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձևավորել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար: Էգմոնտ խմբի հիմնական դերը այդ կառույցին անդամակցող ՖՀՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների և անվտանգ ցանցի գործարկումն ու զարգացումն է:

Ներկայումս խմբին անդամակցում են 127 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Էգմոնտ խմբի լիարժեք անդամի կարգավիճակ է ձեռք բերել 2007 թ. մայիսի 29-ին:

Էգմոնտ խումբը յուրաքանչյուր տարի գումարում է մեկ լիագումար նիստ, ինչպես նա¨ աշխատանքային խմբերի մեկ հանդիպում:

2008 թ. մայիսին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում կայացած Էգմոնտ խմբի լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի պատվիրակության առաջարկով որոշվել է Էգմոնտ խմբի 2011 թ. 19-րդ լիագումար նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:

Լիագումար նիստին մասնակցում են անդամ երկրներից 102 երկրի ֆինանսական հետախուզության մարմինների և մի շարք միջազգային կառույցների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, ՖԱԹՖ և այլն) շուրջ­ 290 ներկայացուցիչներ:

 

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply