Ամփոփվել են վարչական շրջանների հունիս ամսվա հաշվետվությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2011 20:11

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ամփոփվել են հունիս ամսին մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների վերլուծության արդյունքները: Սահմանված չափորոշիչներով ներկայացվել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների գնահատականները: Զեկուցվել է, որ վերլուծությունների համաձայն, 0-10 սանդղակում, ըստ ոլորտների, վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների միջին գնահատականը հունիսին աճ է արձանագրել նախորդ ամիսների համեմատ: Հատուկ ուշադրություն հրավիրելով ֆինանսական մուտքերի վրա` քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք իրականացնել հավաքագրման ցուցանիշներն ապահովելու մասով և շարունակել գույքային հարկերի բազայի ճշտումները: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հստակորեն իրականացնել իրենց պատվիրակված լիազորությունները` նպաստելով աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply