Քննարկվել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2011 20:00

Հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Զարգացման ֆրանսիական  գործակալության տնօրենի տեղակալ Ժակ Մուենվիլի հանդիպման ժամանակ: Ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստ երկարաժամկետ փոխշահավետ գործակցության:  Ժակ Մուենվիլը Երևանի քաղաքապետին է ներկայացրել գործակալության գործունեության ուղղությունները`  նշելով, որ այն հենված է ինչպես ֆինանսավորման, այնպես էլ երկարաժամկետ գործակցության վրա: Զարգացման ֆրանսիական գործակալությունը, որպես պետական կառույց, ծրագրեր է իրականացնում մի շարք երկրների մայրաքաղաքների ու քաղաքների հետ ջրամատակարարման, էներգամատակարարման, հասարակական տրանսպորտի, քաղաքաշինության և այլ ոլորտներում:  Կողմերը քննարկել են ֆրանսիական ընկերության կողմից կառավարվող «Երևանջուրե ընկերության ֆինանսական աջակցության, հասարակական տրանսպորտի զարգացման և մի շարք այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները` երկուստեք նշելով, որ այդպիսի գործակցության ռեալ հիմքերն առկա են:   Փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում առաջիկայում գործակցության կոնկրետ ծրագիր կառաջարկվի:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply