Շակիրան ու Պիկեն Կարիբյան կղզիներում են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 17:57
Կոլումբիական փոփ աստղը արձակուրդ է կազմակերպել իր սիրեցյալի` “Բարսելոնայի “ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ, Կարիբյան կղզիներում: Զույգը որոշել է աշխարհիկ հոգսերից փախչել ումեկուսանալ Կարիբյան ծովի Անգիլյա կղզում: Շակիրան լարված աշխատանքային գրաֆիկով է աշխատում ու այդ է պատճառը, որ սիրեցյալի հետ հազվադեպ էր հանդիպում: Վերջին ամսում զույգը չի բաժանվում. Պիկեն իր սիրելի կնոջն ուղեկցում էր բոլոր համերգներին, իսկ շուրջերկրյա ճամփորդությունից հետո սիրահարները որոշեցին երկարատև հանգստի մեկնել: Անցյալ շաբաթ աստղային զույգը հանգստանում էր Հունաստանի Միկոնոս կղզում: Լարված աշխատանքից հետո սիրահարները վերջապես հանդիպեցին, հիացան կղզու գեղեցկությամբ ու վերջապես նաև միմյանցով:






Facebook
Tweet This
Email This Post
