Եթովպիական զորքերը գրավե՞լ են սոմալիական քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 29, 2009 13:10

somalia-mapԱֆրիկայի Եթովպիա պետության զորքերը անցել են սահմանը և գրավել հարևան Սոմալիի Բելեդվեյն քաղաքը· այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Ըստ տեղեկությունների` իսլամիստական գրոհայինները քաղաքը հանձնել են առանց դիմադրության:

Եթե քաղաքը գրավելու մասին լուրերը հաստատվեն, ըստ «BBC»-ի, դա կլինի նման 1-ին դեպքը 2009-ի հունվարից ի վեր, երբ եթովպիական զինվորականները հեռացել էին Սոմալիից:

Սոմալիի ժամանակավոր կառավարությունը հերքել է, որ երկրում գտնվում են եթովպիական զորքեր:

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply