Երգչուհի Բեյոնսը հորը մեղադրում է իր միլիոնները գողանալու մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 17:41
Արտիստուհին համոզված է, որ իր հաշվից 10 հազար դոլարի հանելուկային անհետացումը հոր ձեռքի գործն է, որը մինչև այս տարվա մարտը նաև իր մենեջերն էր: Հայտնի է, որ դեռևս այս տարվա սկզբին երբ պլանավորում էր տուրնե կատարել աշխարհով մեկ, հայտնաբերեց, որ իր հաշիվներից գումար է պակասել: Երգչուհու հայրը` Մեթյու Նոուլզը, մուտք ուներ երգչուհու բոլոր բանկային հաշիվներ ու կուտակումներ, այդ է պատճառը, որ հենց նրան են կասկածում գումարների անհետացման մեջ: Կորուստը հայտնաբերելուց հետո , երգչուհին ստիպված էր հորն ազատել պաշտոնից: Դստեր անվստահությունից ազդված հայրը շարունակում է պնդել, որ կատարվածում ինքը մեղք չունի, նույնիսկ սպառնացել է հերյուրանքի համար դատի տալ: Ինքը` Բեյոնսը ոչ մի մեկնաբանություն կատարվածի մասին չի արել: Սակայն հայտնի է, որ մարտի վերջին հորն աշխատանքից ազատելու հայտարարություն է արել: Նա հավատացնում է, որ որոշումը երկկողմանի համաձայնությամբ է ընդունվել, որը ոչ մի կերպ չի անդրադարձել իր ու հոր հրաշալի փոխհարաբերությունների վրա:






Facebook
Tweet This
Email This Post
