«Կանգնեցնենք փոթորիկները». Բիլ Գեյթսը որոշել է կառավարել եղանակը

Օրվա լուր | | August 29, 2009 13:27

artgatesgi«Microsoft»-ի հիմնադիր  և միլիարդատեր Բիլ Գեյթսը որոշել է գումարներ ներդնել կասեցնելու համար ավերիչ փոթորիկները: Գեյթսի հետ աշխատող գիտնականները ներկայացրել են մի ծրագիր, որն իրենից ենթադրում է օվկիանոսների ջրի սառեցում, ինչը զգալիորեն կնվազեցնի փոթորիկների հավանականությունը:

Չորս տարի առաջ հենց այս շաբաթ մոլեգնեց Կատրինա փոթորիկը, որը պատճառեց 81 միլիարդի վնաս և 1.800 բնակչի մահվան պատճառ հանդիսացավ:

«Այս ծրագիրը շատ դժվար կլինի իրականացնել, որովհետև արդյունք ստանալու համար մենք պետք է անենք մի բան, որը երբևէ ոչ ոք չի էլ փորձել»,-ասել է Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության գիտնական Գաբրիել Վեչչին:

Իսկ ինչպե՞ս է իրականում աշխատելու փոթորիկների կանխարգելման ծրագիրը:

Փոթորիկները «սնվում են» օվկիանոսների տաք ջրից, և այդ ջուրը սառեցնելը կնվազեցնի փոթորկի արագությունը: Ըստ նոր ծրագրի`սպասվող փոթորիկների հատվածում տեղադրվելու է օվկիանոսում մի համակարգ, որը պոմպի նման մակերևույթի տաք ջուրը կիջեցնի ներքև, միաժամանակ օվկիանոսի խորքերի սառը ջուրը կբարձրացնի վեր:

Փոթորիկների հայտնի մասնագետ Ուիլիամ Գրեյը, ով շուրջ կես դար ուսումնասիրել ու կանխագուշակել է փոթորիկները, նույնպես կասկածում է վերոհիշյալ ծրագրի հնարավոր գործարկմանը:

«Խնդիրն այն է, որ փոթորիկները միանգամից են առաջանում, և մենք ունենում ենք ընդամենը 2-3 օր. դա բավարար չէ օվկիանոսի ջուրը սառեցնելու համար,-ասում է Գրեյը,-այդ գաղափարը կաշխատեր միայն այդ դեպքում, եթե բոլոր վայրերում տեղադրվեին այդպիսի պոմպեր, որտեղ հավանական է, որ կառաջանա փոթորիկ. իսկ այդ ամենը ֆինանսավորելն ուղղակի անհնար կլինի»:

Ըստ Գրեյի` եթե նույնիսկ դա հաջողվի անել, ապա հանրավոր չի լինի փոթորիկը զգալիորեն թուլացնել, քանի որ ուժգնությունը կթուլանա միայն կենտրոնում, իսկ ամբողջ մակերեսի վրա դա այնքան էլ չի ազդի:

Դիտվել է 1573 անգամ:
Print Friendly

Leave a Reply