Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր, Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ, այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն և մասնակցել տոնական ընդունելությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 14, 2011 15:43

Գործադիրի ղեկավարը ազգային տոնի կապակցությամբ կառավարության անունից շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին, և նշել, որ Ֆրանսիայի ազգային տոնն այն բացառիկ տոներից է, որ նշվում է ոչ միայն Ֆրանսիայում, այլ տարբեր պետություններում, հաշվի առնելով այն մեծ խորհուրդը, որ նա իր մեջ կրում է:

«Ազատության, արդարության, հավասարության, ժողովրդավարության համար մղվող պայքարում Ֆրանսիայի ազգային տոնը ոգևորում է նաև ժամանակակից աշխարհի առաջադեմ բոլոր մարդկանց: Այդ արժեքները կրող հասարակությունների, նաև մեզ համար Ֆրանսիայի ազգային տոնի խորհուրդը առաջնորդում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ»:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին, վարչապետը նշել է, որ դրանք ունեն խորը արմատներ: Սակայն ավելի կարևոր է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ապագան: Վարչապետի համոզմամբ՝ մեր երիտասարդ պետությունը, որ այս տարի նշելու է իր անկախության 20 ամյակը, Ֆրանսիայի հետ համագործակցության շնորհիվ ունենալու է նորանոր ձեռքբերումներ տնտեսական, սոցիալական, քաղաքական բնագավառներում:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply