Հուշագիր կստորագրեն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 14, 2011 15:42

Հուլիսի 15-ին, ժամը 11: 15 ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև համագործակցության հուշագրի» ստորագրման պաշտոնական արարողությունը:

Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:

Արարողությանը կմասնակցի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Կորի Ուդովիցկին:

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply