Մեկնարկել է “Գեղեցիկ Երևան” ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2011 14:53

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ստորագրել են փոխըմբռնման հուշագիրª սկիզբ դնելով “Գեղեցիկ Երևան” ծրագրին, որի նպատակը Երևանի քաղաքային միջավայրի բարելավումն է:

Ծրագիրը նախատեսում է հուշարձանների պատվանդանների և նրանց հարակից տարածքների   բարեկարգում և լուսավորում, քաղաքի տարբեր վարչական շրջաններում շենքերի արտաքին տեսքի վերանորոգում, քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ի համատեղ ընտրված թաղամասում պիլոտային ծրագրի իրականացում:

“Այս տարի Երևանի արտաքին բարեկարգմանը ավելի շատ ենք ուշադրություն դարձրել: Համոզված եմ` դա տրամադրություն է ստեղծում. ներդրողների մոտ ավելի մեծ լավատեսություն է առաջացնում և, իհարկե, ազդում է Երևանի զբոսաշրջիկների  ու երևանցիների տրամադրության վրա: “Գեղեցիկ Երևան” ծրագիրը մի քանի նպատակ ունի և համոզված եմ, այն հաջողությամբ կիրականացնենք”,- ասել է քաղաքապետը:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը ակնկալում է երկարատև ու արդյունավետ համագործակցություն քաղաքապետարանի հետ: “Ծրագիրը տևելու է 2 տարի և ինչ-որ առումով արդեն սկիզբ է առել. մրցույթները հայտարարվել են: Երևանի 4 վայրեր են նախընտրված ծրագրի իրականացման համար: Մեր գործընկերոջª Երևանի քաղաքապետի հետ միասին մենք կմիավորենք մեր փորձն ու ջանքերըª վերածնելու Երևանի ոգին, խթանելու ակտիվ գործունեությունը մասնավոր և հանրային հատվածների միջև համատեղ ձեռնարկներումª ուղղված Երևանի գեղեցկացմանը: Բացի այդ ծրագիրը կօգնի, որ աշխատատեղեր ստեղծվեն: Մեկ այլ արդյունք էլ ենք ակնկալում` արտաքին ներդրումների և զբոսաշրջության խթանում”,- ընդգծել է Դաֆինա Գերչևան:

Ծրագիրն իրականացվելու է համատեղ ֆինանսական միջոցներով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչáõÃÛáõÝ

 

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply