Տղամարդն անսովոր ամուսնական առաջարկ է արել` ցած նետվելով շենքի կտուրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2011 14:53

Մեծ Բրիտանիայում մի տղամարդ անսովոր ամուսնական առաջարկություն է արել իր ընկերուհուն։

Նա, նախապես պայամանվորվելով իր ընկերների հետ, իր սիրելիին հրավիրել է 4 հարկանի շենքի տանիք։ Հետո մոտեցել է կտուրի ծայրին և զրուցել ընկերների հետ: Որոշ ժամանակ անց ընկերներից մեկը նրան ինչ որ իր է նետել, և տղամարդը, այն բռնելու ժամանակ, իբր կորցրել է հավասարակշռությունը և ընկել կտուրից:

Սարսափահար ընկերուհին իրեն կորցրած վազել է ու ցած նայել, որտեղ նրան սպասում էր անակնկալ` «Կամուսնանա՞ս ինձ հետ» գրությամբ:

 


Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply