Չեմպիոնը լրագրող շախմատիստ է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 13:54
Հայաստանի շախմատի տանն ավարտված մեր երկրի վետերան շախմատիստների առաջնությունում հաղթեց Գագիկ Հակոբյանը: Առաջնությանը մասնակցում էին 60 տարեկանն անց 51 խաղացողներ: Միանգամից չորս շախմատիստներ 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր: Սակայն ըստ լրացուցիչ գործակիցների ուժեղագույն ճանաչվեց Հակոբյանը: Նրան հաջորդեցին Էդուարդ Մնացականյանը, Հարություն Տեր-Պետրոսյանը, Հենրիխ Փաշինյանը: Ի դեպ, ժամանակին սպորտի վարպետ Հակոբյանը եղել է նաև Հայաստանի մեծահասակների չեմպիոն, իսկ վետերանների մեր երկրի առաջնություններում նա հաղթել էր 2004-ին և 2005-ին: Չեմպիոնը Ֆիզիկական կուլտուրայի հայական պետական ինստիտուտի շախմատի և մարզական լրագրության ամբիոնի երկարամյա դասախոս է, շախմատին վերաբերող մի շարք ուշագրավ գրքերի հեղինակ:






Facebook
Tweet This
Email This Post
