«Մայր Հայաստան»-ի մոտ 1,5 հա խոտածածկ տարածք և թփուտներ են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2011 13:29

Հուլիսի 13-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում

շարունակվել են մոլեգնել հրդեհները: Մասնավորապես, հրդեհի հետեւանքով Գեղարքունիքի մարզի արճաղբյուր գյուղի գերեզմանատան տարածքում այրվել է 2 հա  խոտածածկ տարածք, Արմավիր մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոդպրոցի հարակից տարածքում` Գ.Գրիգորյանին պատկանող տնակի փայտյա երեսապատումը` 24 քմ. և 90 քմ. մակերեսով խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` թիվ 4/2 հասցեի հարակից տարածքում`6000 ք.մ. խոտածածկ տարածք և աղբ, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հարակից տարածքում`7000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցի վերջնամասում գտնվող այգիներում, երկու օջախներում`1000 ք.մ. խոտածածկ տարածք և թփուտներ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում` թիվ 7 դպրոցի հարակից տարածքում`2000 ք.մ.  խոտածածկ տարածք, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի գերեզմանատան տարածքում`5000 քմ.  խոտածածկ տարածք, Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից տարածքում` երկու օջախներում այրվել է 1,5 հա խոտածածկ տարածք և թփուտներ: Բոլոր նշված դեպքերում հրշեջների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

 

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply