Անձրեւ եւ կարկուտ Լոռու եւ Շիրակի մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2011 13:26

Հուլիսի 13-ին ժամը 10.15-ին Լոռու մարզի Գյուլագարակի գյու­ղա­­պետ Ա.Գրիգորյանից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ 02.00-ի սահ­ման­նե­րում տեղացած անձրևից առաջացած հեղեղաջրերը վնասել են գյուղամիջյան ճանապարհները: Խցանման  հետևանքով սելավատարում բարձրացել է ջրի մակարդակը, ինչից ջրալցվել են հարակից տների նկուղ­ները և օժան­դակ կա­ռույցները: Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության պետ փրկարար ծառայության գնդապետ Հ.Անտոնյանը: Պարզվել է, որ անձնրևից առաջացած հեղեղաջրերը վնասել են նաև Գարգառի և Ագարակի գյուղամիջյան ճանապարհները, խցանման հետևանքով սելավատարերում բարձրացել է ջրի մակարդակը, ինչից ջրալցվել են հարակից տների նկուղ­ներ և օժանդակ կա­ռույցներ: Ջրաբերուկներից դժվարանցանելի է դարձել Վանաձոր-Ստե­փա­նավան ավտոճանապարհը (Գյուլագարակ և Գարգառ գյուղերի հատվածը), որը  “Ստեփանավանի ճանշին” ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով մաքրվել և դարձել  է անցանելի:

Նույն օրրը տեղեկատվություն ստացվեց, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է Շիրակի մարզի Ջրափ եւ Լուսաղբյուր գյու­ղերի ցանքա­տա­րածք­­ները: Վնասի չափերը ճշտվում են:

 

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply