Սև ծովի հատակին 18-րդ դարի թեթև առագաստանավ է գտնվել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 29, 2009 12:47

navՈւկրաինացի գիտնականները Սև ծովի հատակին` Յալթաից ոչ հեռու, գտել են 18-րդ դարին թվագրվող մի նավ: Այն գտել են պատահաբար` ստորջրյա սարքավորման փորձարկման ժամանակ:

Գտածոն համեմատաբար լավ պահպանված երկտեղանի առագաստանավ է` բեռնված մարմարով: Հնագետները ենթադրում են, որ նավը մարմարը Յալթա է տանելիս եղել` պալատների կառուցման համար: Սակայն փոթորկի ժամանակ այն վնասվածքներ է ստացել և խորտակվել:

Առագաստանավը լավ է պահպանվել, սակայն առայժմ այն ուսումնասիրել հնարավոր է միայն ջրի տակ: Առանց հատուկ սարքավորման այն ջրից հանելը վտանգավոր է, քանի որ նավը կարող է օդի հետ շփումից փշուրների վերածվել:

Դիտվել է 1435 անգամ:
Print Friendly

Leave a Reply