Անտարկտիդան` գործող հրաբուխների շրջափակման մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2011 12:43

Բրիտանիայի Անտարկտիկական արշավախմբի գիտնականներին հաջողվել է Անտարկտիդայից ոչ հեռու,  ծովի հատակին մի քանի տասնյակ հզոր հրաբուխներ հայտնաբերել, որոնցից  7-ը գործող են ու վտանգահարույց:

Բրիտանացիների ներկայացրած տվյալների համաձայն, հրաբուխներից մի քանիսի բարձրությունը հասնում է  3 հազար մետրի:

Ենթադրվում է, որ նմանատիպ հրաբխի ժայթքումը կարող է հզոր ու շատ վտանգավոր լինել: Արշավախմբի անդամների խոսքով, իրենց հիմնական խնդիրը եղել է ծովի հատակի առանձնահատկությունների ուսումնասիրությունը, իսկ աղաշերտի տակ առաջին հրաբուխների հայտնաբերումը կարելի է հաջող պատահականություն համարել:

 

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply