Ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականը Երևան կժամանի սեպտեմբերի 8-ին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 29, 2009 13:13

post-28-12479153572Երեկ Ռոտերդամից տուն է վերադարձել ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը: Նրան խնդրեցինք պարզաբանել, թե Հոլանդիայում անցկացված այս մարզաձևի աշխարհի առաջնության օրերին բանակցություններ ընթացե՞լ են այս մարզաձևի Հայաստանի և Ադրբեջանի ֆեդերացիաների ներկայացուցիչների միջև: Ադրբեջանական և հայկական լրատվամիջոցներով այդ մասին տարբեր, նաև իրարամերժ հաղորդագրություններ էին եղել: Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրոք ինքը հանդիպել է Ադրբեջանի երկու ներկայացուցչի հետ և նրանց հետ քննարկել են Երևանում սեպտեմբերի 11-13-ը կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանն Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության հետ կապված հարցեր:

Բանակցողների թվում չի եղել ձյուդոյի Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահ Ֆիզուլի Ալաքպարովը: Ի դեպ, վերջինս Ադրբեջանի սոցապ նախարարն է: Սակայն համաձայնացվել է, որ նա Ադրբեջանի սպորտի նախարարի հետ միասին սեպտեմբերի 2-ին ժամանելու է Հայաստանի մայրաքաղաք, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին:

Ավետիսյանը տեղեկացրեց, որ այն ադրբեջանցիները, որոնց հետ բանակցել է, իրեն անծանոթ են եղել: Այսուհանդերձ, նրանց երաշխիք է տրվել, որ ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականը անկաշկանդ կարող է մասնակյցել առաջնությանը: Ի դեպ, վերջինիս կազմում լինելու է ոչ թե 8 մարզիկ, ինչպես նախապես հայտարվել էր, այլ` 5:

Ադրբեջանի հավաքականը Երևան է ժամանաելու սեպտեմբերի 8-ին և հանգրվանելու է մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցում:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply