Զենք-զինամթերք` օդանավակայանի հանրակացարանի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 12:32
Հուլիսի 13-ին, ժամը 09.40-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մաս և հայտնել, որ օդանավակայանի հանրակացարանի մոտ զինամթերք է թողել:
Ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 7.62 մմ տրամաչափի 203 փամփուշտ, 2 նռնակ, 3 պայթուցիչ, 11 քուղ, լուսարձակող 1 սարք, 200 գ տրոտիլ և ինքնաձիգի 2 պահունակ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:






Facebook
Tweet This
Email This Post
