Ընդունելության գրավոր քննություններն ավարտվեցին
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 12:02
Երեւանի պետական համալսարանում այսօր անցկացվեց «Քիմիա» առարկայի ընդունելության միասնական քննությունը, որով էլ ավարտվեց այս տարվա գրավոր քննությունները: Քննությանը մասնակցության համար Գնահատման եւ թեստավորման կենտրոն դիմում-հայտ էր ներկայացրել 174 դիմորդ, որից 15-ը քննությանը չէր ներկայացել: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, քննական ամբողջ ընթացքն անցել է աննկարագրելիորեն հանգիստ: «Իսկ դիմորդների ոչ այնքան պատրաստված լինելն էլ կապված էր առաջին հերթին այն հանգամանքով, որ նրանք նախորդ տարիների շրջանավարտներ են եւ բանակից նոր զորացրվածներ, եւ պատրաստվելու ժամանակ գրեթե չեն ունեցել»,- ասաց Գ. Խաչատրյանը:
Նա նաեւ նշեց, որ ԳԹԿ-ն քննությունների անցկացման բարձր մակարդակի նշաձող է դրել, որը չպետք է իջեցվի: «Իսկ որպեսզի նախորդ տարվա քննություններն առավել հաջող անցնեն, մենք կուսումնասիրենք օտարերկրացիների փորձը»,- ասաց Գ. Խաչատրյանը:






Facebook
Tweet This
Email This Post
