«Դեպի Հայաստան երիտասարդական քրիստոնեական առաքելության» շնորհիվ 100 հայ երիտասարդ է այցելել Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | July 14, 2011 11:57

Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կալիֆորնիայից ժամանած «Դեպի Հայաստան երիտասարդական քրիստոնեական առաքելություն» բարեգործական կազմակերպության 20 անդամների` Տեր Մկրտիչ և Մաթևոս սարկավագների գլխավորությամբ:

«Դեպի Հայաստան երիտասարդական քրիստոնեական առաքելություն»-ը (CYMA) կազմակերպվել է 2004թ. Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ` թեմի երիտասարդական միության կողմից: Նախագծի շրջանակներում շուրջ 100 հայ երիտասարդ այցելել է Հայրենիք: Պատմամշակութային վայրեր այցելությունից, կամավորական աշխատանքներ կատարելուց բացի Հայաստանում կազմակերպվում է նաև երիտասարդների մասնագիտական աշխատանքային պրակտիական:

Ինչպես հաղորդում են  Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից, ողջունելով սփյուռքահայ երիտասարդների այցը Հայաստան` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրանց պատրաստակամությունը` կամավորական աշխատանքների միջոցով նպաստելու Հայրենիքի շենացմանն ու հզորացմանը:

Նախարարը նշեց նաև, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2011 թվականը հայտարարել է երիտասարդության տարի. ընթացքի մեջ է «Սփյուռքի ԶԼՄ-ի երիտասարդ լրագրողների դպրոց» ծրագիրը, կազմակերպվելու է երիտասարդ առաջնորդների դպրոցը, հաջողությամբ շարունակվում է «Արի տուն» ծրագիրը:

Նախարարն անդրադարձավ նաև համահայկական, համազգային հիմնահարցերին` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորում, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Սփյուռքում ուծացման դեմ պայքար, Հայ եկեղեցու դերի բարձրացում և հայության համախմբում եկեղեցու շուրջ, Հայաստանի տնտեսական զարգացում, հզորացում և անվտանգության ապահովում` կոչ անելով երիտասարդներին միասնական ուժերով նպաստել այդ հիմնահարցերի լուծմանը:

 

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply