7-ամյա երեխաներին նախապատրաստում են Քադաֆիի դեմ պատերազմելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2011 11:43

Մուամմար Քադաֆիի հակառակորդների բանակը համալրվել է «հատուկ ստորաբաժանումով» որտեղ   7-ամյա երեխաներին ռազմական գործ են սովորեցնում:

Ապստամբները որոշել են համալրել իրենց շարքերը «երիտասարդներով»:

Ժպտերես 7-ամյա երեխաները զենքը ձեռքին քայլում են ու հավատում, որ պատերազմը` ընդամենը զվարճալի խաղ է: Իրականում, նրանց մեծ մասն արդեն վաղուց ռազմական գործին ծանոթ է  ու ներկայումս զինվոր է: Երեխաներն ասում են, որ դեռևս մասնակցություն չունեն բաց գործողություններին, չնայած ամեն օր զինպատրաստվածություն են անցնում:

Փետրվարից ի վեր, ինչ Լիբիայում ծավալվել են մարտական գործողություններ, ընդդիմադիրները բազում զոհեր են ունեցել, հնարավոր է, որ նմանատիպ  համալրման  պատճառը դա է: Այդուհանդերձ, նրանք պատրաստ են կռվել մինչև վերջ, մինչև Քադաֆին հեռանա զբաղեցրած պաշտոնից:

 

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply