60 տոննա վառելիքը նավի խորտակման հետևանքով լցվել է Կարմիր ծովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 29, 2009 12:18

picture2Նավթ տեղափոխող տանկերը, որը շարժվելիս է եղել Կարմիր ծովով Պանամայի դրոշի ներքո, երկու կես է եղել և խորտակվել: Անձնակազմի 24 անդամներին հաջողվել է փրկել: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել երեկ: Տանկերը ուղղություն է վերցրած եղել դեպի Սուեզի ջրանքցը: Պատահարի հետևանքով ծովն է լցվել 60 տոննա վառելիք: Այս պահին եգիպտական ծառայությունները փորձում են ծովի մակերևույթը մաքրել նավթի շերտից:

Թե ինչու է տանկերը կիսվել մեջտեղից, դեռ հայտնի չէ: Տանկերի կապիտանը հայտնել է, որ պատահարի պահին անձնակազմը պահուստների մաքրման աշխատանքներով է զբաղված եղել:

«Reuters»-ը հաղորդում է, որ խորտակված նավի անունը «Էլլի» (Elli) է:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply