Գանձասարի շրջապարիսպների երեսապատումը դադարեցվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 11:40
Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպների երեսապատումը տրավերտինե սալիկներով դադարեցվել է:
Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ Կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչությունում:
«Հաշվի առնելով մասնագետների կարծիքը, բազմակողմանի խորհրդակցությունների արդյունքում Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպների երեսապատումը տրավերտինե սալիկներով դադարեցվում է: Հետագա անելիքները կորոշվեն համապատասխան հեղինակավոր մասնագետների եզրակացության հիման վրա», – ասել են վարչությունում:






Facebook
Tweet This
Email This Post
