212 բողոք` ֆինանսական հաշտարարին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 14, 2011 11:16

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն այս տարվա երկրորդ եռամսյակում ստացել է 212 բողոք, որից 185-ը ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքներն են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գրասենյակից, բազմաթիվ են եղել քաղաքացիների’ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող զանգերն ու այցելությունները: Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 185 բողոքներից 71-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության հաշտարարի կողմից.հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում: Մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ եւ չեն պարունակում գույքային պահանջ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. Նման դեպքերում գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ ներկայում բավարարվում են կազմակերպությունների կողմից’ բողոք-պահանջների հիման վրա’ առանց գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու: Կան նաեւ բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է հաճախորդի’ որպես սպառողի, շահերի ոտնահարման փաստը: 2011թ-ի երկրորդ եռամսյակում հաշտարարի քննությանը ենթակա 114 բողոքներից 27-ն ընդունվել են քննության:

Դիտվել է 640 անգամ:
Print Friendly

Leave a Reply