Հղի կինը «Բուլղարիա» զբոսանավի վրա մահացավ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 11:21
Երջանիկ նորապսակներն իրենց ամուսնական առաջին ճամփորդությունն էին կատարում, սակայն միայն ամուսինը փրկվեց:
Երիտասարդ տղամարդն այդպես էլ չկարողացավ իր հղի կնոջը փրկել:
Սա նրանց առաջին ու վերջին համատեղ ճամփորդությունն էր: Կինը 15 շաբաթական հղի էր: Քանի որ քիչ գումար ունեին, որոշեցին ամենահասարակ նավով ու ներքևի նավասենյակներում տեղ վերցնել: Կինն առաջինը տեսավ , թե ինչ է կատարվում նավի հետ, նա վազեց ներքև` արթնացնելու ամուսնուն, որը քնած էր: Երբ նրանք դուրս եկան միջանցք, ջուրն արդեն ծնկներին էր հասնում: Երիտասարդ ամուսինը պինդ բռնել էր կնոջ ձեռքից, երբ նավն անսպասելի ճոճվեց.«Ինքս էլ չհասկացա, թե ինչպես նա ձեռքիցս դուրս պրծավ ու անհետացավ ջրի հոսանքի հետ: Ես չկարողացա նրան պահել…» :
Տղամարդը սուզվում է, հուսալով գտնել սիրելի կնոջը, սակայն ամեն անգամ ուրիշ մարդկանց է փրկում` մի 7-ամյա տղայի, մի տարեց կնոջ, սակայն ոչ իր Լեյսանին: Երիտասարդ ողբացող տղամարդն արդեն 3 օր է, ինչ ապրում է գետափին, գիշեր-ցերեկ նայում է ջրերին ու ականջ դնում, ասես հուսալով իր սիրելի Լեյսանի ձայնը լսել:






Facebook
Tweet This
Email This Post
