«Կենսաբանություն»-ից առավելագույն 20 միավոր ստացել է 3 դիմորդ
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 10:57
Արդեն հայտնի են «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» եւ «Աշխարհագրություն» առարկաների ընդունելության միասնական քննությունների լրացուցիչ փուլի արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գայանե Մանուկյանը, «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննությանը մասնակցած 233 դիմորդից 80-ը կամ 34,33 տոկոսն անբավարար է ստացել: «Կենսաբանություն» առարկայի միջին միավորը 9,8-ն է: Առավելագույն 20 միավոր ստացել է 3 մասնակից, 19,75’2, իսկ 1 մասնակից էլ 19,25 միավոր:
«Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 45 դիմորդ, որոնցից անբավարար է ստացել 14-ը կամ մասնակիցների 31,11 տոկոսը: Միջինը կազմել է 9.38 միավոր: Առավելագույն միավորը եղել է 18,75-ը: «Աշխարհգրություն» առարկայի քննությանը մասնակցած 21 դիմորդներից անբավարար են ստացել 3-ը կամ նրանց 14,29 տոկոսը: Միջին միավորը կազմել է 10.33, իսկ առավելագույնը’ 15,75:






Facebook
Tweet This
Email This Post
