Մայրը 4-ամյա երեխային մոռացել է լողափին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2011 10:55

Նովորոսիյսկի 42-ամյա  բնակչուհին երկու ընկերուհիների հետ որոշել էր հանգստանալ  Ալեքսինոյի լողափին: Նա իր հետ էր տարել նաև 4-ամյա որդուն` Օլեգին: Արևի կիզիչ ճառագայթների տակ կանայք որոշում են շամպայն վայելել ու չեն նկատում թե ինչպես են երեքն էլ քնում:

Երբ սկսել է մթնել, հոգնած փոքրիկը որոշում է արթնացնել մեծերին, սակայն դա երեխային չի հաջողվում: Այն ժամանակ փոքրիկը որոշում է  ինքնուրույն վերադառնալ տուն , սակայն մոլորվում է, ճանապարհին էլ  քունը տանում է: Ուշ գիշեր  մի  պատահական անցորդն  երեխային  գտնում է  խոտի մեջ քնած: Հենց նա էլ երեխային ոստիկանություն է տանում:

Կանայք լողափին խմել-հարբել ու ի վերջո ավազին քնել են այնքան խորը, որ խեղճ փոքրիկին  ոչ մի կերպ չի հաջողվել արթնացնել նրանց: Հետաքրքիր է, որ դեպքին հաջորդած օրերին ոչ  մի հայտարարություն երեխայի կորչելու վերաբերյալ չի եղել: Ու միայն երեխային երկար հարցաքննելուց հետո է հաջողվել պարզել, թե որտեղ է նա բնակվում:

Երբ նրան տուն են  տանում, տան շեմին հայտնված կինն ուշադրություն չդարձնելով ոստիկանների վրա, երեխայի վրա միան բղավում է.«Որտեղ ես թրև գալիս»: Հետո պատմել է, որ լողափին արթնանալուց հետո տուն է եկել, իսկ  տնեցիների այն հարցին, թե որտեղ է Օլեգը, պատասխանել է . «Մեծ է,  ինքնուրույն տուն կգա»:

Հիմա մոր նկատմամբ քրեական  գործ է հարուցվել:

 

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply