Ռոման Ամոյանն իրեն լավ է զգում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 9:48
Հայաստանի հունահռոմեական ոճի 55 կգ քաշային ըմբիշ, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը, որը վնասվածքի պատճառով չէր մասնակցել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում օրերս ավարտված ըմբշամարտի «Գրան պրի» մրցաշարի եզրափակիչ մենամարտին, բավարարվել էր 2-րդ տեղով, իրեն արդեն լավ է զգում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի վկայությամբ Ամոյանը մկանային վնասվածք էր ստացել մրցաշարի ընթացքում, և մարզիչները որոշել էին, որ ավելի լավ է նա չմասնակցի եզրափակչին, որպեսզի բարդություն չառաջանա:






Facebook
Tweet This
Email This Post
