Հարուստ ավար` Աթենքում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 14, 2011 9:30

Հայաստանի նեկայացուցիչները 7 մեդալի են տիրացել Աթենքում ավարտված հատուկ օլիմպիական խաղերի մրցումներում, որոնց մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները: Հայ մարզիկները հանդես են եկել լող և աթլետիկա մարզաձևերում: Այս մրցումներին մասնակցած մեր բոլոր 4 մարզիկները նվաճել են մեդալներ: Լողորդ Տիգրան Գևորգյանը տիրացել  է մեկական ոսկե և արծաթե, աթլետ Սուրեն Բալասանյանը` մեկական  ոսկե և բրոնզե, Սպարտակ Հակոբյանը`մեկական  արծաթե  և բրոնզե, իսկ լողորդուհի Նոնա Հարոյանը` 1 արծաթե մեդաի:

Դիտվել է 648 անգամ:
Print Friendly

Leave a Reply