Ավանը պետք է օրինակ դառնա մյուս վարչական շրջանների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 13, 2011 20:28

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հերթական աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ, քաղաքապետը նախ ծանոթացել է  Աճառյան 18-22 շենքերի բակում կատարված աշխատանքներին: Այս տարածքը բոլորովին վերջերս է համալրել Ավան վարչական շրջանի բարեկարգ և օրինակելի բակերի շարքը: Տեղադրվել են նստարաններ, աղբամաններ և զրուցարան, տարածքն էլ բարեկարգվել ու ասֆալտապատվել է` բակը վերածելով յուրատեսակ հանգստի գոտու: Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքից, Կարեն Կարապետյանը հանձնարարել է վարչական շրջանի ղեկավարին մշակել և ներկայացնել տարածքում ոռոգման ցանցի անցկացման և թեք տանիք ունեցող շենքերի կտուրների նորոգման ծրագիր: Իսկ  բարեխիղճ աշխատանքի համար, որպես խրախուսանք, քաղաքապետը խոստացել է համատիրությանը նվիրել խոտ հնձող ժամանակակից սարքավորում: Կարեն Կարապետյանին գոհացրել են նաև Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում գտնվող “Ընտանիքի այգում”  կատարված աշխատանքները, որտեղ խնամված ու ծաղկային ձևավորումներով հագեցած էին բոլոր սիզամարգերն ու ծառուղիները: Այս համատիրության վարձավճարների հավաքագրման ցուցանիշը ևս արժանացել է քաղաքապետի գնահատանքին: Այդ ցուցանիշն այստեղ կազմում է շուրջ 85 տոկոս, ինչն, ի դեպ, եզակի երևույթ չէ Ավան վարչական շրջանում: Ծանոթանալով ու գնահատելով Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում կատարված աշխատանքները, Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ բակն ավելի կընդլայնվի ու տեսքն էլ կամբողջանա, երբ ցանկապատերից ազատվեն բոստանային տարածքները: Ըստ այդմ, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանելու հստակ հանձնարարականներ են տրվել:Քաղաքապետի աչքից չի վրիպել նաև Նարեկացի թաղամասի 32-ից 37 շենքերի բարեկարգ բակը, որտեղ ստեղծված են բակային հան•ստի բոլոր պայմանները թե երեխաների, և թե մեծերի համար: Այստեղ է տեղակայված “Նարեկ”  հուշարձանը, որն, իր տեսակի մեջ ճարտարապետության եզակի նմուշներից է: Բակում գործում է նաև շախմատի դպրոց: Կարեն Կարապետյանը համատիրության նախագահին և բնակիչներին շնորհակալություն է հայտնել հո•ատար վերաբերմունքի համար և խոստացել նվիրել նոր խոտհնձիչներ և բակի բարեկարգման ու խնամքի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ: Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին ներկայացրել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվող բարեկարգման աշխատանքները, նշելով, որ շուտով եկեղեցու տանիքն էլ կվերանորոգվի:Առանձնահատուկ հոգածություն է դրսևորվում նաև “Սայաթ – Նովա” թաղամասի բարեկարգմանն ու կանաչապատմանը: Կանաչ տարածքներն ու ծաղկանոցները ամենօրյա ուշադրության կենտրոնում են: «Իսահակյանե թաղամասում էլ քաղաքապետն ականատես է  եղել ճեմուղիների ձևավորման ընթացող աշխատանքներին: Բակային խաղերը, նստարաններն ու զրուցարաններն այստեղ վաղուց արդեն իրականություն են: Այս տարի տեղադրվել են նաև  ‘Փյունիկ” բարեգործական հիմնադրամի տրամադրած մարզասարքերը: Ծավալված աշխատանքներից քաղաքապետն այստեղ էլ է գոհ է մնացել ու խոստացել ՄԱԿ-ի հայաստանյանգրասենյակի կողմից իրականացվող շքամուտքերի բարեկարգման աշխատանքների շրջանակում օժանդակել:Ավան վարչական շրջան կատարած շրջայցից հետո վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների համար, ընդգծել է, որ աղբահանության և կանաչապատման ուղղությամբ վարչական շրջանում կատարված աշխատանքներն իրավամբ պետք է օրինակելի դառնան մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների համար:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply