Խաղաղ օվկիանոսում «աղբից կղզի» է հայտնաբերվել

Օրվա լուր | | August 29, 2009 12:13

axb1Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում կենսաբանական  արշավախմբի անդամները  հայտնաբերել են  խոշոր «աղբից կղզի»,  որը հիմնականում կազմված է պլաստմասայից թափոններից:

Նրանք օվկիանոսում գտել են ավելի շատ կենցաղային թափոններ, քան ակնկալում էին: «ИТАР-ТАСС» գործակալությունը հաղորդում է, որ հոսանքը պլաստիկից թափոնների ահռելի զանգված է կուտակել Կալիֆորնիայի ուղղությամբ` 1600 կմ արևմուտք խաղաղօվկիանոսյան ափից:

Գիտնականները հույս ունեն, որ գիտարշավի ժամանակ հավաքած ինֆորմացիան թույլ կտա հստակ գնահատել, թե պլաստիկից թափոնները օվկիանոսում ինչ հետևանքներ են ունենում: Նախկին գնահատականներից մեկի համաձայն` ամեն տարի այդ թափոնների պատճառով 100 հազար ծավային կաթնասուն է սպանվում: Գիտնականները չեն բացառում, որ նման «աղբից կղզի» կարող է գոյացած լինել և օվկիանոսի հարավային մասում, որտեղ դեռևս գիտարշավներ չեն կազմակերպվել:

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply