Բերլուսկոնիի մարոկացի “ընկերուհին” հայտարարել է հղիության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2011 18:52

Իտալիայի վարչապետի անվան շուրջ պտտվող սեքսուալ աղմուկի հերոսուհին, մարոկացի պարուհին` Կարիմա ալ Մարութը` Ռուբի կեղծանունով, հայտարարել է  իր հղիության մասին:  Երեխայի հայրը նրա բոյֆրենդ Լուկա Ռիցոն է.”մեր տղան կծնվի Իտալիայում, ապա մենք կամուսնանանք ու արտասահման կմեկնենք բնակության”,- հայտարարել է պարուհին:  Իտալական դատախազության տվյալներով, 74-ամյա վարչապետն առնվազն 13 անգամ ինտիմ հարաբերություններ է   ունեցել այդ ժամանակ դեռևս  անչափահաս պարուհու հետ: Քննիչները կարծում են, որ Բերլուսկոնին ճնշում է գործադրել Իտալիայի ոստիկանության վրա` պահանջելով ազատ արձակել աղջկան կալանքից: Այդ կասկածների հիման վրա Բերլուսկոնին կզրկվի անձեռնմխելիությունից ու եթե վարչապետին մեղավոր ճանաչեն, ապա նա կդատապարտվի 12 տարվա ազատազրկման:

 

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply