100 գունավոր փուչիկ օդ կբարձրանա` ընդդեմ կանանց ու երեխաների բռնության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 13, 2011 16:19
Հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին Կարապի լճի հարևանությամբ Կանանց իրավունքների կենտրոնը կկազմակերպի ակցիա “Ոչ ընտանեկան բռնությանը” խորագրով, որի ժամանակ օդ բաց կթողնվեն 100 գունավոր փուչիկներ:
Նախքան փուչիկները բաց թողնելը պատահական անցորդներին հնարավորություն կընձեռվի փուչիկների վրա գրել, որ իրենք դեմ են կանանց և երեխաների նկատմամբ կիրառվող բռնությանը: Ակցիայի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը երևույթի վերաբերյալ, ինչպես նաև կանխարգելել ընտանեկան բռնությունը կանանց և երեխաների նկատմամբ:






Facebook
Tweet This
Email This Post
