Ոստիկանությունը պարզել է, թե ինչպես է 32-ամյա Գոռը դեմքի սալջարդ ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 13, 2011 15:53

Հուլիսի 11-ին հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.35-ին դեմքի սալջարդով, քթոսկրի կոտրվածքով և դաստակի քերծվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Գոռ Հ.-ն: Նա ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է շենքի շքամուտքում` աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հուլիսի 11-ին, ժամը 03.00-ի սահմաններում, 1980 թ. ծնված Էմիլ Ա.-ն «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Թալինի Սպանդարյան փողոցում  բախվել է մայթեզրի քարերին, ինչի հետևանքով ուղևորը` Գոռ Հ.-ն, ստացել է նշված վնասվածքներն ու տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

 

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply