Անտառային հրդեհները սպառնում են Լոս-Անջելեսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 29, 2009 11:45

hrdeh1Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդհներն արդեն մոտեցել են Լոս-Անջելեսին: Քաղաքից տարհանվել է մի քանի հազար մարդ:

Հրդեհները սպառնում են ավերել էլիտար թաղամասերը և հանրահայտ անձանց առանձնատները:

Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել նաև Պալոս-Վերդես թերակղզի, որը հայտնի է շքեղ առանձնատներով, գոլֆի ակումբներով, դեպի Խաղաղ օվկիանոս բացվող գեղեցիկ տեսարաններով:

Կրակի դեմ պայքարում ներգրավված է  ողջ հատուկ տեխնիկան և շուրջ 1500 հրշեջներ: Օդերևութաբանների կանխատեսումներն էլ, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, առայժմ հուսադրող չեն· օդի ջերմաստիճանը +40-ից չի իջնի, այլ շաբաթվա վերջում ավելի կբարձրանա:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply