Իշխանության եւ ՀԱԿ-ի պատվիրակությունների առաջիկա հանդիպման օրը դեռեւս հստակ չէ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 13, 2011 15:48
Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունների առաջին հանդիպման օրը դեռեւս հայտնի չէ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը’ նշելով, որ դեռեւս կոալիցիայի պատվիրակությունն ամբողջ կազմով չի կարողացել հավաքվել’ որոշակի բացակայությունների պատճառով:
Ըստ նրա’ կոալիցիոն պատվիրակության խմբի կողմից քննարկվելիք հարցերի շրջանակը կքննարկվի նրանց առաջիկա հանդիպման ժամանակ: Վ. Բոստանջյանի կարծիքով’ ընդդիմության հետ պետք է քննարկվեն օրինակ’ արտագաղթի, հանրապետության տարածքների անհամաչափ զարգացման խնդիրները եւ այլն: «Կոալիցիոն աշխատանքային խումբը ստեղծվել է ոչ թե որոշումներ կայացնելու, այլ բանակցությունների միջոցով խոցելի խնդիրները հասկանալու եւ վերադասներին տեղեկացնելու համար»,- ասաց նա:
ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի տեղեկությունների համաձայն էլ’ պատվիրակությունների առաջին հանդիպումը կկայանա առաջիկա տասն օրերին:






Facebook
Tweet This
Email This Post
