Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը կմեկնի Բրյուսել

Պաշտոնական, Օրվա լուր | | July 13, 2011 15:34

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որտեղ հուլիսի 14-ին կմասնակցի Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը:

Հուլիսի 14-ին Բրյուսելում կկայանա նաև արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որի օրակարգում են ընդգրկված սահմանների կառավարմանը, մուտքի վիզաների դյուրացմանը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և իրավապահ գործունեությանն առնչվող հարցեր:

Հուլիսի 15-ին Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների վեցերորդ լիագումար նիստին:

 

 

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply