Պաշտոնապես հաստատվել է, որ Ջեքսոնին սպանել են

Օրվա լուր | | August 29, 2009 11:53

FILES-US-MUSIC-JACKSONՓոփ արքա Մայքլ Ջեքսոնի մահը պաշտոանպես ճանաչվել է սպանություն: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

Գործակալությունը հղում է անում Լոս Անջելոսի ոստիակնության դատափորձաքննական մարմնի տարածած հաղորդագրությանը: Սպանությունների գծով հետքննիչների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ջեքսոնի մահվան պատճառ է դարձել «մահացու կոկտեյլը»` 6 ուժեղ ազդող դեղամիջոցների պարունակությամբ: Այսպիսով, AFP գործակալությունը նշում է, որ վերջին օրերին արտասահմանյան ԶԼՄ-ների տարածած լուրերը, թե երգչին սպանել են, հաստատվել է:

Լոս Անջելեսի ոստիկանությունը դեռ չի հաստատել, բայց և չի հերքել սապնության փաստը:

Մինչ այդ արտասահմանյան ԶԼՄ-ները գրեցին, որ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մահվան պահին` հունիսի 25-ին, օրգանիզմը պարունակել է «Պրոպոֆոլ» տեսակի ցավազրկող դեղամիջոցի չափաքանակ: Այս մասին նշվում էր նաև Հյուսթոնում (Տեխասի նահանգ) հրապարակված դիահերձման դատաբժշկական եզրակացության մեջ:

«ИТАР-ТАСС» գործակալության հաղորդմամբ`  այս փաստաթղթերը առիթ դարձան, որպեսզի դեպքից հետո ոստիկանությունը ևս մեկ անգամ խուզարկություն անցկացնի Ջեքսոնի անձնական բժշկի`  Կոնրադ Մյուրրեյի գրասենյակում:

Մյուրրեյը բժշկական գործունեություն է ծավալում Կալիֆորնիայի, Նեվադայի և Տեխասի նահանգներում, իսկ Ջեքսոնի մահվան օրը եղել է նրա կողքին և «փակ մերսում» է արել սրտի հատվածում, երբ փոփ արքան սկսել է իրեն վատ զգալ: Ջեքսոնի մահվան հիմնական կասկածյալը հենց Մյուրրեյն է:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply