Ճամբարակ-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 13, 2011 15:26
Հուլիսի 12-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.00-ի սահմաններում 1977 թ. ծնված Ռուդիկ Մ.-ի վարած «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված, 1984 թ. ծնված Կարեն Ա.-ին պատկանող «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով Կարեն Ա.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
