Թուրքիայի Սահմանադրական դատարանը չթույլատրեց օգտագործել ոչ թուրքական ազգանուններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2011 14:25

Թուրքիայի Սահմանադրական դատարանը իրավական է համարել այն կետը, որով Թուրքիայի քաղաքացիներին արգելվում է կրել օտար ազգանուններ։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ ասորի Ֆավլուս Այը դիմել էր դատարան՝ իր ազգանունը փոխելու համար, սակայն մերժում էր ստացել։ Դատարանը մերժումը հիմնավորել էր 1934-ին ընդունված ազգանունների մասին օրենքով, որով արգելվում է օտար ազգանունների եւ անունների օգտագործումը։  Ֆավլուս Այը պահանջել է այս օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում։

Սահմանադրական դատարանում այս օրենքը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել, սակայն ընդունված որոշմանը խիստ դեմ են հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը, ովքեր որոշումը համարել են ռասիստական։  Օրենքի ուժի մեջ մնալու օգտին քվեարկել են 9, իսկ դեմ՝ 8 անդամ։

news.am

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply