Բանակցությունները կշարունակվեն Մադրիդյան սկզբունքներով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2009 13:50

naxararnerՍանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարել է, որ «թեև չի կարելի խոսել ճեղքման կամ էական առաջընթացի մասին, բայց կողմերն առաջ են շարժվում և պայմանավորվել են շարունակել բանակցությունները»:

Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ավելացրել է, որ բանակցություններում տեղաշարժ կա. «Իհարկե, չենք կարող ասել, թե բեկումնային հանդիպում էր, բայց առկա է ավելի շատ փոխըմբռնում, կողմերի դիրքորոշումների առավել գիտակցում, և ամենակարևորը` կա առաջ գնալու անհրաժեշտության մասին ընդհանուր համաձայնություն»:

Նալբանդյանը նշել է, որ բանակցությունները, բնականաբար, ընթանում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա, սակայն «գործընթացը տեղապտույտի մեջ էր ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով»:

«Ադրեբջանական կողմը չէր ընդունում անգամ Մադրիդյան փաստաթղթի սկզբունքների գոյությունը: Այսօր բանակցությունները վարվում են հենց այդ սկզբունքների հիման վրա, այնպես որ հուսանք, որ բանակցությունները կշարունակվեն կառուցողական ոգով»,-ասել է Նալբանդյանը:

Արտգործնախարարներին հանձնարարվել է Մինսկի խմբի համանախագահների հետ միասին համապատասխան նախապատրաստական աշխատանքներ տանել և շարունակել կողմների դիրքորոշումների համաձայնեցման հետագա բանակցությունները:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply