Հարավային Ամերիկայում մարդիկ տառապում են ցրտից, իսկ Եվրոպայում` շոգից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2011 12:39

Բոլիվիայում տասնյակ մարդիկ դարձել են ձյունամրրիկի զոհ:

Միանգամից մի քանի շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարված: Սովորաբար տաք այս վայրերում հիմա անսովոր ցրտեր են:

Իսկ Եվրոպայում  նույնիսկ չափից ավելի շոգ է: Ջերմաչափի սնդիկի սյունը գնալով ավելի ու ավելի վեր է բարձրանում:

Բոլիվիայում սառցակալած պեյզաժը անսովոր տեսարան է ու կարող էր  տուրիստներին գրավելու խայծի դեր կատարել, եթե ծայրահեղ իրավիճակ չստեղծվեր: Ցրտերից մահացել է ավելի քան 35 մարդ, 7 հազարն էլ հայտնվել է սառնամանիքի գերության մեջ: Մի շարք բնակավայրեր կարելի է հասնել միայն օդային ճանապարհով, իսկ բոլիվիացի փրկարարներն ընդամենը 2 ուղղաթիռ ունեն, որոնցով հազիվ  տուժած շրջաններ սննդամթերք են հասցնում: «Մենք չգիտենք ինչ անենք, հուսահատված ենք, մեր երեխաները հիվանդացել են»,- բողոքում են տեղաբնակները:

Իսկ Ավստրիայի ու Սլովենիայի բնակիչներն ապշած են  տեղացած կարկուտի  չափերով: Տարերային աղետը ոչնչացրել է ավելի քան 3 հազար հա խողողի այգիներ, ծակծկվել են տանիքները: Փորձագետները վնասները գնահատել են մեկ  մլն եվրո: Մինչդեռ, Եվրոպայի մյուս հատվածում անսովոր շոգ է. Հունգարիայում, Իտալիայում ու Բուլղարիայում 30° է, իսկ Հունաստանում` 42 °: Պատճառը հյուսիսային Աֆրիկայից մուտք գործած տաք օդի հոսանքն է:

 

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply