Հաղթող թիմը կմեկնի Մոսկվա
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 13, 2011 12:07
Հուլիսի 16-17-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունենալու «Պատանի սամբիստ 2011» թիմային առաջնությունը: Մրցումներն անցկացվելու են 12 քաշային կարգերում: Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն գավաթներով, դիպլոմներով, մեդալներով: Ի դեպ, հաղթող թիմն իրավունք կստանա մասնակցելու հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք «Պատանի սամբիստ 2011» մրցաշարի եզրափակչին:






Facebook
Tweet This
Email This Post
