Իր սրտի վիրահատության ֆոտոսեսիայի շնորհիվ դարձավ լավագույնը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 13, 2011 12:04
Չարլզ Մաքմիլանն արժանացել է Իռլանդիայի լավագույն լուսանկարիչ տիտղոսին` սեփական ձեռքով սեփական սրտի վիրահատության ֆոտոսեսիայի համար: Նա լուսանկարել է տնից դուրս գալուց հետո յուրաքանչյուր պահը: Ալբոմում այս ինքնատիպ լուսանկարիչը յուրաքանչյուր լուսանկարի տակ մեկնաբանություններ է կցել:
«7:00 : Իմ որդիները` Կոլն ու Շոնը, իրար հերթ չտալով փաթաթվում էին ինձ հիվանդանոց ուղևորվելուց առաջ: Նրանք շատ հուզված էին»:
Ու այդպես, մինչև վերջ: Ի դեպ, հանուն արվեստի, տղամարդը հրաժարվել էր նունիսկ նարկոզից, ինչը պարզապես ցնցել էր բժիշկներին: Տղամարդու այս գաղափարը գնահատել են քննադատները ու նա այժմ հպարտությամբ կրում է Իռլանդիայի լավագույն լուսանկարչի տիտղոսը:






Facebook
Tweet This
Email This Post
