Արտակարգ մրցույթ` լրագրողների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 13, 2011 12:23

ԱԻՆ-ը հայտարարում է Արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյակին նվիրված  լավագույն լրագրողական աշխատանքի  մրցույթ:

Մրցույթի նպատակն է՝

  • Խրախուսել լրագրողներին իրենց գործունեության մեջ անդրադառնալու և արծարծելու արտակարգ իրավիրճակներից քաղաքացիների պաշտպանվածության հարցերին.
  • Նպաստել բնակչության շրջանում բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների մասին գիտելիքների տարածմանը և պատրաստվածության մակարդակի բարձրացմանը.
  • Խորացնել լրագրողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն հաղորդելու ոլորտում։

Ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն մասնակիցների պատկերացումներն արտակարգ իրավիճակների մասին, նրանց անձնական փորձառությունը և տեսլականը, թե ինչպես կարելի է նվազեցնել կամ խուսափել նման իրավիճակներից։

Մրցանակներ

Արտակարգ հեռուստատեսային ռեպորտաժ

լավագույն լուսաբանում հեռուստատեսությամբ

Արտակարգ ռադիո ռեպորտաժ

լավագույն լուսաբանում ռադիոյով

Արտակարգ առցանց (online) անդրադարձ

լավագույն լուսաբանում ինտերնետում

Արտակարգ հոդված

լավագույն լուսաբանում մամուլում

Արտակարգ ֆոտո ռեպորտաժ

լավագույն լուսաբանում ֆոտոշարքերով

Մրցույթին կարող են մասնակցել

Հեռուստատեսային, ռադիո, տպագիր մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ

Նյութերի ներկայացման կարգը

Մրցույթին կարող են ներկայացվել 2010-2011 թթ. պատրաստված նյութերը։ Ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 20 է։ Նյութերը պետք է ներկայացվեն Էլ. կրիչների վրա ԱԻՆ ՀՓԾ` Պուշկինի 25, 303 սենյակ:

Մրցույթի ամփոփումը

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2011 թ. սեպտեմբերի 4-ին՝ Արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյակի օրը:

 

 

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply