Մոնակոյի արքայազն Ալբերտն ու նրա կինը մեղրամիսն իրարից հեռու են անցկացնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2011 11:45

Հոյակապ հարսանեկան արարողությունից հետո Մոնակոյի արքայազնն ու նրա կինը` Շառլեն Ուիթսթոկը ապրում են տարբեր հյուրանոցներում, իրարից 15 կմ հեռավորության վրա:

Այդ կապակցությամբ շշուկներն էլ ավելի են տարածվում: Պարզվում է, որ ամուսնական ճամփորդության ժամանակ «երիտասարդները» ոչ միայն միասին չեն ապրում, այլև իրարից 15 կմ հեռավորության վրա են գտնվում, տարբեր քաղաքներում:

Արքայազնը տեղավորվել է հարավաֆրիկյան նավահանգստային Դուրբան քաղաքում, իսկ Շառլենը` մեղրաշաբաթներն է անցկացնում հարևան Ումլանգում: Պատճառների մասին տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ հարսնացուն այնքան էլ «հիացած» չի եղել ամուսնության առաջարկով: Հայտնի է նաև, որ նա փորձել է փախչել մինչև «պայմանագրային ամուսնությունը» կգրանցվեր, ընդ որում, վերջին փորձը կատարել է հարսանեկան արարողությունից մեկ շաբաթ առաջ:

Ասում են`  առաջին անգամ փախուստի փորձ է կատարել, երբ իմացել է ընտրյալի անձնական կյանքի մանրամասները: Երրորդ փորձից հետո նրանից պարզապես վերցրին անձնագիրը, այդպիսով կանխելով փախստականի հետագա գործողությունները:

 

 

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply