Այսօր 141 դիմորդներ քննություն են հանձնում «Ռուսաց լեզվից»
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 13, 2011 11:35
Երեւանի պետական համալսարանում այսօր անցկացվում է «Ռուսաց լեզու» առարկայի ընդունելության միասնական քննության լրացուցիչ փուլը: Քննությանը մասնակցության համար Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ստացել էր 141 դիմում հայտ: Քննությանը չի ներկայացել 14 դիմորդ:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԵՊՀ քննակենտրոնի ղեկավար Ալեքսան Եսայանը, քննություններն ընթանում են բնականոն հունով: «Հիմնականում այս առարկայից քննություն են հանձնում Ջավախքից եկած մեր հայրենակիցները, ԱՊՀ երկրներից մասնակիցներ, ինչպես նաեւ հայաստանաբնակներ»,- ասաց Ալ. Եսայանը’ հավելելով, որ շատերն այս առարկայից քննություն են տալիս երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով: Անդրադառնալով քննությունից ունեցած սպասելիքներին’ Ա. Եսայանը կարծիք հայտնեց, որ այս առարկայից միավորները կլինեն առավել բարձր նախորդ քննությունների հետ համեմատած, քանի որ դիմորդներն առավել լավ են տալիս օտար լեզուների քննությունները:
Նշենք, որ վաղը կանցկացվի ընդունելության միասնական վերջին քննությունը, եւ «Քիմիա» առարկայով կեզրափակվի այս փուլը, որին մասնակցության դիմում-հայտ են ներկայացրել 172 դիմորդներ:






Facebook
Tweet This
Email This Post
